Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մոտ է Ռուսաստանի Պրեմյեր լիգա տեղափոխվելուն

Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Արմեն Մանուչարյանը բանակցություններ է վարում Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նորեկ «Ռոտորի» հետ: Այդ մասին տեղեկանում ենք Matchtv.ru-ից:
Մեծ է հավանականությունը, որ 25-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի վոլգոգրադյան ակումբ:
Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը մասնակցել է 22 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ «Ռոտորը» ՌՊԼ-ում մեկնարկելու է չեմպիոն «Զենիթի» դեմ խաղով, որը կկայանա օգոստոսի 11-ին: