Պաշտոնական. Հայաստանի հավաքականի թեկնածուն նոր թիմ ունի (լուսնակար)

Եզրային կիսապաշտպան Իվան Յագանը ֆինլանդական «Մարիեհամնից» տեղափոխվել է բելգիական «ՌՎԴ Մոլենբեկ»:

Բրյուսելը ներկայացնող ակումբը պաշտոնապես հայտնել է, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր: Այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

«Մոլենբեկը» նախորդ մրցաշրջանի արդյունքում Բելգիայի ուժով երկրորդ լիգայի ուղեգիր է նվաճել: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին:

Յագանը ծնվել է հենց Բրյուսելում և խաղալու է իր հարազատ քաղաքի թիմում: Նախկինում նա ներկայացրել է բելգիական «Շառլերուան», «Լոկորենը», «Մեխելենը», «Սենթ-Թրույդենը», «Սերկլ Բրյուգեն», «Լիերսը», «Էուպենը» և այլ թիմեր:

Հայաստանի հավաքականի կազմում Յագանը մասնակցել է 3 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball