Պաշտոնական. Հայաստանի հավաքականի հարձակվողն իր ցանկությամբ հեռացավ ռուսական ակումբից

«Ենիսեյը» պաշտոնապես հայտարարել է, որ հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է ակումբից:
Հայաստանի հավաքականի հարձակվողն ինքն է հեռանալու դիմում ներկայացրել, որն ընդունվել է ակումբի կողմից:
33-ամյա ֆուտբոլիստը կրասնոյարսկցիների կազմում էր հանդես գալիս 2016 թվականից: «Ենիսեյի» մարզաշապիկով Սարկիսովը մասնակցել է 100 խաղի և 16 գոլ խփել: