Զիդան. ««Ռեալը» պետք է հպարտանա իր արածով»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած արտագնա պարտությունը (1:2), որից հետո «սերուցքայինները» դուրս մնացին հետագա պայքարից (առաջին խաղում նույնպես 1:2):

«Չես կարող երջանիկ լինել, երբ պարտվում ես, բայց մենք պետք է հպարտանանք մեր արածով: Մրցակիցը շատ լավ խաղաց: Վարա՞նը: Չպետք է մեղավորներ փնտրենք: Նա մեր մյուս 95 տոկոս ֆուտբոլիստների պես տպավորիչ մրցաշրջան անցկացրեց:

Մենք պարտվեցինք, բայց հպարտ եմ իմ թիմի պայքարի տենչով: Մենք երկու խաղերում էլ պարտվեցինք «Սիթիին»: Մրցակիցն արժանի էր հաղթանակին»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով