Խառնաշփոթ Թուրինում. Պիրլոն կնշանակվի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

«Յուվենտուսը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում: GianlucaDiMarzio.com-ը վստահեցնում է, որ այդ պաշտոնում նշանակվելու է թիմի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն:

Լեգենդար իտալացին հունիսի 30-ին դարձել էր «ծեր սինյորայի» Մ23 թիմի գլխավոր մարզիչ, սակայն ակումբը 9 օր հետո նրան միանգամից կնշանակի գլխավոր թիմում:

Բանակցություններն ավարտական փուլում են, այժմ կազմվում են պայմանագրի կետերը:

Նշենք, որ 41-ամյա Պիրլոյի համար դա առաջին մարզչական փորձն է:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Յուվենտուսը» դիտարկում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոյի թեկնածությունը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով