«Մանչեսթեր Սիթին» կրկին հաղթեց «Ռեալին» և մտավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»: Իսպանիայում Պեպ Գվարդիոլայի թիմը նույնպես առավելության էր հասել այդ հաշվով:

Արդեն 9-րդ րոպեին Գաբրիել Ժեսուսը պարզ իրավիճակում խլեց գնդակը Ռաֆայել Վարանից և այն ուղարկեց Ռահիմ Սթերլինգին, ով հեշտությամբ գրավեց դարպասը:  28-րդ րոպեին Ռոդրիգո Գոեսի բարձրից փոխանցումից հետո Կարիմ Բենզեման պատասխան գոլը խփեց:

68-րդ րոպեին կրկին որոշեից դարձավ Վարանի ու Ժեզուսի դիմակայությունը, երբ ֆրանսիացին նորից պարզ իրավիճակում սխալվեց և բրազիլացին հաղթական գոլ խփեց:

Այսպիսով, «Սիթին» ընդհանուր դիմակայությունը հաղթեց 4:2 հավով և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Լիոնի» հետ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով