ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Անդրեա Պիրլոն`«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Անդրեա Պիրլոյին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 41-ամյա մասնագետի հետ ստորագրվել է 2 տարվա ժամկետով պայմանագիր:
Լեգենդար իտալացին հուլիսի նշանակվել էր թուրինյան ակումբի Մ23 թիմի գլխավոր մարզիչ, սակայն ընդամենը 9 օր անց «ծեր սինյորան» որոշել է նշանակել գլխավոր թիմի ղեկին:
Պիրլոյի համար սա դառնալու է կարիերայի առաջին մարզչական աշխատանքը:
Նախկին կիսապաշտպանը 2011 թվականին «Միլանից» տեղափոխվել էր «Յուվենտուս» և 4 անգամ անընդմեջ դարձել Ա սերիայի չեմպիոն, այնուհետև 2 տարի խաղացել Նյու-Յորք Սիթիում:
Հիշեցնենք, որ այսօր «բյանկոներին» պաշտոնանկ արեց նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին: