Պաշտոնական. Ջոնել Դեսիրեն տեղափոխվեց «Ուրարտու» ՖԱ

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը հայտնում է, որ պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ։
Նախորդ երկու մրցաշրջանները նա անցկացրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբում։ Դեսիրեն վանաձորյան թիմի կազմում անցկացրած 49 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ։
Դեսիրեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Ջոնել Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է։