Սուպերսենսացիան կայացավ. Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ, «Յուվենտուսը» դուրս մնաց ՉԼ-ից (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին»: Այդուհանդերձ, դա բավական չէր հաջորդ փուլ անցնելու համար, քանի որ Ֆրանսիայում «Օլիմպիկն» առավելության էր հասել 1:0 հաշվով: Արտագնա գոլի կանոնի շնորհիվ ֆրանսիացիները մտան քառորդ եզրափակիչ:

12-րդ րոպեին Ուսեմ Աուարի վաստակած 11-մետրանոցը պանենկա տեսակի հարվածով իրացրեց Մեմֆիս Դեպայը: Ընդմիջումից առաջ (43) տանտերերը 11-մետրանոցի իրավունք ստացան, որը հստակորեն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: 60-րդ րոպեին պորտուգալացի ձախ ոտքի շեշտակի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Հետագայում «ծեր սինոյրան» չկարողացավ երրորդ գոլը խփել, որը նրան կօգներ անցնել հաջորդ փուլ:

Քառորդ եզրափակչում «Լիոնը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով