21-րդ դարում «Ռեալին» ամենաշատը հաղթում են Գվարդիոլայի թիմերը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:

Իսպանացի վիճակագիր Պեդրո Մարտինը տեղեկացնում է, որ 21-րդ դարում «Ռեալին» ամենաշատը հաղթում են Խոսեպ Գվարդիոլայի թիմերը: Կատալոնացին 11 անգամ հաղթել է «սերուցքայիններին» և 4-ական անգամ ոչ-ոքի գրանցել ու պարտություն կրել:

Այդ հաղթանակներից 9-ը Գվարդիոլան տոնել «Բարսելոնայի» ղեկին:

Նշենք, որ «Ռեալին» ամենաշատ հաղթող մարզիչների եռյակում են նաև Դիեգո Սիմեոնեն և Էրնեստո Վալվերդեն` 9-ական անգամ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով