Հայտնի են «Արարատ-Արմենիայի» հնարավոր 3 մրցակիցները Չեմպիոնների լիգայում

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի 2020-2021թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունից առաջ ակումբներին բաժանել է առանձին, ըստ որոնց կորոշվեն նրանց մրցակցիները:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար 3 հնարավոր մրցակիցներ են առանձնացվել, որոնք իրենց երկրների չեմպիոններն են.
«Լյուդոգորեց» (Բուլղարիա)
«Կլյուժ» (Ռումինիա)
«Օմոնիա» (Կիպրոս)
Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 9-ին: Հաջորդ փուլի ուղեգիրը որոշվելու է մեկ խաղով: Տանտերը կընտրվի վիճակահանությամբ: