Մեսսիի շքեղ գոլի օգնությամբ «Բարսելոնան» մտավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/89 եզրափակչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»: Իտալիայում գրանցվել էր 1:1 հաշվով ոչ-ոքի:

10-րդ րոպեին Իվան Ռակիտիչի իրացրած անկյունայինից հետո Կլեման Լանգլեն գլխի հարվածով առաջ մղեց «կապտառնագույններին»: 23-րդ րոպեին Լիոնել Մեսսին փայլուն անցում կատարեց և փայլուն հարվածով գրավեց Դավիդ Օսպանիայի դարպասը: Այդ գոլը հետագայում դարձավ հաղթական: Քիչ անց արգենտինացին ևս մեկ գոլ խփեց, որը մրցավարները չհաշվեցին ձեռքի թեթև հպման պատճառաբանությամբ:

Այդուհանդերձ, Մեսսին նորից ուշադրության կենտրոնում հայտնվեց` վաստակելով 11-մետրանոց: Նշակետին մոտեցավ Լուիս Սուարեսն ու գերվստահ հարվածով հաշիվը դարձրեց խոշոր:

Ջենարո Գատուզոյի թիմը կարողացավ միայն մեկ անգամ պատասխանել: 45+5 րոպեին Լորենցո Ինսինյեն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Այսպիսով, «Բարսելոնան» մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Բավարիայի» հետ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով