Սուպերգավաթ. «Նոան» կամային հաղթանակ տոնեց չեմպիոնի նկատմամաբ և նվաճեց սուպերգավաթը

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում  այսօր տեղի  ունեցավ  Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթային հանդիպումը, իսկ այն վիճարկեցին Բարձրագույն խմբի  չեմպիոն՝  «Արարատ-Արմենիան» և Հայաստանի գավաթակիր՝ «Նոան»։

Հանդիպումն անցավ բավականին  հետաքրքիր  և  դիտարժան  պայքարում։ Խաղի հաշիվը  բացվեց  միայն 60-րդ րոպեին,  «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը բացեց Մաիլսոն Լիման, 1։0։  Խաղավերջում  «Նոայի» ֆուտբոլիստները  բազմաթիվ գրոհների արդյունքում  կարողացան  փրկել խաղը՝  90-րդ րոպեին  «Նոայի» կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Դմիտրի Լավրիշևը, 1։1։

Հանդիպումը  տեղափոխվեց  լրացուցիչ ժամանակ, նախ «Նոայի»  ֆուտբոլիստները 99-րդ րոպեին 11-մետրանոց  տուգանային  հարվածի իրավունք ստացան, որն էլ վստահորեն իրացրեց Դենիս Դեդեչկոն, 1։2։ Չնայած  Դավիթ Կամպանիայի  թիմը  փորձեց  մնացած ժամանակահատվածում  փրկել խաղը, սակայն  դա նրանց  այդպես էլ չհաջողվեց։

Այսպիսով  «Նոան» հաղթեց  «Արարատ-Արմենիային» 1։2  հաշվով և նվաճեց իր պատմության  երկրորդ  մրցանակը՝ Հակոբ Տոնայանի  անվան  Սուպերգաբաթը։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball