Վահան Բիչախչյանը 4 րոպեում դարձել է դուբլի հեղինակ (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրում «Ժիլինան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Սենիցայի» նկատմամբ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 65-րդ րոպեին:

79-րդ րոպեին գյումրեցին իր սիրելի դիրքից կատարած հարվածով հաշիվը դարձրել է 3:0: Ընդամենը չորս րոպե անց Վահանն աչքի է ընկել նաև գլխի հարվածով:

2-րդ տուրում` օգոստոսի 11-ին «Ժիլինան» կմրցի Արմեն Հովհաննիսյանի նոր թիմի` «Նիտրայի» հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով