34 տարեկանում մահացել է Լևոն Ղասաբօղլյանը

34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի Արարատի մամուլի ծառայությունից:

«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին»,- գրված է երևանյան ակումբի ցավակցական խոսքում:

Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: ձմռանը նա նշանակվել էր Ղազախստանի Առաջին խումբը ներկայացնող «Օնտուստիկի» գլխավոր մարզիչ:

Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով