Դավիդ Կամպանյա. «Կփրկեինք խաղը, բայց Վիմերկատին անհավանական սեյվ կատարեց»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան մեկնաբանել է Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունում «Նոայից» կրած պարտությունը (1:2, լ.ժ.):

Խաղի մասին

«Հանդիպումը որոշակի նյարդային վիճակում սկսեցինք: Այնուհետև կարողացանք վերահսկել խաղի ընթացքը: Երկրորդ կեսը նույնպես մեր նախաձեռնությամբ էր անցնում, բայց գոլից հետո սկսեցինք որոշ բացթողումներ թույլ տալ, գնդակը զիջել մրցակցին: Սա մեր առաջին մրցավեճն էր: 11-մետրանոցը… վստահ չեմ, որ խախտում կար: Արդյունքում, դա որոշիչ դարձավ: Հետո փորձեցինք փրկել խաղը, Օգանան լավ պահ ուներ, բայց մրցակցի դարպասապահն անհավանական սեյվ կատարեց, իսկապես անհավանական էր: Կարծում եմ` «Նոան» արժանիորեն հաղթեց, ինչի համար շնորհավորում եմ»:

Ընդմիջման ժամանակ 3 փոխարինում կատարելու մասին

«Մեր ծրագիրն այնպիսին էր, որ փոխարինումներ կարող էինք կատարել: Առաջին կեսից հետո որոշ ֆուտբոլիստներ իրենց լավ չէին զգում, այդ պատճառով փոխարինումներ կատարեցինք, որպեսզի կազմը թարմ մնա»:

Չեմպիոնների լիգայում ապագա մրցակից Օմոնիայի մասին

«Նորմալ վիճակահանություն է: Ինձ համար կարևորն իմ թիմն է: Քանի որ նոր ենք սկսել աշխատանքը, պետք է հետզհետե թիմի հետ լավ համագործակցենք»:

Թիմի նոր ավագների մասին

«Մենք երեք ավագներ ունենք. Վակուլենկոն, Համբարձումյանը և Գուֆրանը»:

Չեմպիոն դառնալու և միաժամանակ լավ խաղ ցույց տալու մարտահրավերի մասին

«Շատ լավ հասկանում էի, որ չեմպիոն թիմ եմ տեղափոխվում: Ճնշում չկա, որովհետև սովոր եմ նման պայմաններում աշխատելուն: Մենք պետք է աշխատենք ավելի լավ խաղալ, այսօրվա հանդիպումը պարզապես պատահար էր:

Նոր համալրումների և որոշ դիրքերի ուժեղացման մասին

«Ես կենտրոնացած եմ այն կազմի վրա, որն ունեմ: Տրանսֆերային հարցերով մարզական տնօրենն է զբաղվում»:

Ձախ պաշտպանի դիրքի մասին, որում նոմինալ միայն Ալեքսն է

«Դամչևսկին կարող է այդ դիրքում խաղալ: Սա իտալական խաղաոճ է»:

Դանիելյանի վնասվածքից հետո Լիմային այդ դիրք տեղափոխելու պատճառն, այլ ոչ թե Խաչումյանին վստահելը

«Կարծում եմ` Լիման լավ էր խաղում: Սա սուպերգավաթային հանդիպում էր, Մաիլսոնը կարող էր այդ դիրքում գործել»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball