Եվրոգավաթներ. Որքան արժեն հայկական ակումբներն ու նրանց մրցակիցները

Կայացան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը: Հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցների անունները: Sportx.am-ը ներկայացնում է այդ թիմերի արժեքները` հիմնվելով ֆուտբոլիստների ընդհանուր գնի վրա: Տվյալները` Transfermarkt.com-ից:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանում մրցելու է «Օմոնիայի» հետ: Կիպրոսցիների ընդհանուր տրանսֆերային արժեքը գրեթե երկու անգամ բարձր է երևանյան թիմից: Այն կազմում է 9,35 միլիոն եվրո, իսկ հայկական թիմինը` 5,43: «Օմոնիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստները կենտրոնական պաշպաններն են: Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստ Ադամ Լանգը (800 000 եվրո) և չեխ Միխաել Լյուֆտները (725 000): Եռյակում է նաև թիմի նորեկ, սլովակ հարձակվող Միխալ Դուրիսը (625 000):

«Արարատ-Արմենիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը թիմի նոր ավագ Սերգեյ Վակուլենկոն է: Ուկրաինացի պաշտպանը գնահատվում է 400 հազար եվրո: Նրան հաջորդում են Մաիլսոն Լիման (350 000), Յուսուֆ Օտուբանջոն (350 000) և թիմի նորեկ Դավիդ Ումանեսը (350 000):

Հսկայական տարբերություն է «Նոայի» ու «Շիրակի» համեմատ «Կայրաթի» ու «Ստյաուայի» արժեքները: Երևանցիների կազմը գնահատվում է 4,63 միլիոն եվրո, իսկ ղազախներինը` 19,6 միլիոն: «Կայրաթի» ներկայիս կազմում ամենաթանկարժեք ֆուտբոլիստը հարձակվող Անդերսոլա Էսեոլան է` 2,5 միլիոն եվրո և կիսապաշտպան Յացեկ Գորալսկին (2,4 մլն): «Կայրաթում» ընդհանուր 8 ֆուտբոլիստ կա, որոնք գերազանցում են 1 միլիոն եվրոյի արժեքը: Նրանց թվում է «Ուլիսի» նախկին պաշտպան Ռադե Դուգալիչը (1.3 մլն): Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը գնահատվում է 800 հազար եվրո:

«Նոայի» կազմում թվերը շատ ավելի համեստ են: Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 300 հազար եվրո են գնահատվում: Նրանք են` Վլադիմիր Ազարովը, թիմի նորեկներ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն ու Նիկիտա Դուբչակը: Ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը 275 հազար է:

Ավելի սարսափազդու է թարմացված «Շիրակի» ու ռումինական գրանդի` «Ստյաուայի» միջև տարբերությունը: Գյումրեցիների բոլոր խաղացողները միասին գնահատվում են 2,15 միլիոն եվրո: «Ստյաուայի» արժեքը 25,6 միլիոն եվրո է: Ամենաթանկարժեքը եզրային հարձակվող Ֆլորինել Կոմանն է, ով մեկ տարի առաջ 2 գոլ խփեց «Ալաշկերտին»: Նա գնահատվում է 5,5 միլիոն եվրո: Մյուս եզրային հարձակվող Դենիս Մանն արժե 5 միլիոն եվրո:

«Շիրակի» կազմում սպասվածի պես առաջին տեղում Հայաստանի առաջնության ռմբարկու Մորի Կոնեն է` 300 հազար եվրո: Երկրոդը Հայաստանի հավաքականի նորեկ Սոլոմոն Ուդոն է (200 000):

Միակ հայկական թիմը, որը մրցակցից թանկ է գնահատվում «Ալաշկերտն» է: Երևանցիները գնահատվում են 4,48 միլիոն եվրո: Նրա մրցակից «Ռենովայի» արժեքը 2,18 միլիոն է: Այդ թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Ռեմզիֆաիկ Սելմանին է (250 000 եվրո):

«Ալաշկերտում» ամենաթանկը ձախ պաշտպան Բրայան Սիլվան է` 400 հազար եվրո:  Նրան հաջորդում են Տյագո Կամետան (350 000) և թիմի նորեկ Իգոր Գոնչարը (325 000):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball