Հայտնի դարձան հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

Կայացավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Գյումրիի «Շիրակը» մրցելու է «Ստյաուայի» հետ: Խաղը կայանալու է Ռումինիայում:
«Ալաշկերտին» մրցակից բաժին հասավ մակեդոնական «Ռենովան»: Խաղը կայանալու է Հայաստանում:
Հայաստանի գավաթակիր «Նոան» կհանդիպի Կամո Հովհաննիսյանի «Կայրաթին»: Խաղը կկայանա Ղազախստանում:
Հանդիպումները նախանշված են օգոստոսի 27-ին: