Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հաջորդ մրցակիցը ՉԼ-ում, եթե հաղթահարվի «Օմոնիայի» արգելքը

ՈւԵՖԱ-ն անցկացնում է Չեմպիոնների լիգայի 2020-2021թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլ անցնելու դեպքում մրցելու է «Լեգիա» (Լեհաստան) – «Դիրտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Հանդիպումը հայկական թիմի համար արտագնա կլինի: Այն նախատեսված է օգոստոսի 25-ին կամ 26-ին:

Հիշեցնենք, որ առաջին փուլում երևանցիները մրցելու են Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով