Տիգրան Դավթյան. «Մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան «Ստյաուայի» հետ կապված»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի վիճակահանության արդյունքները: Գյումրեցիները Ռումինիայում մրցելու են «Ստյաուայի» հետ:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը՝ և հատկապես «Ստյաուան», գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված,տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք մեծ փորձ եվրագավաթային հանդիպումներում, այս հանդիպմանն էլ կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ հանդիպումներին: Այս պահին հնարավոր է ունենանք որոշակի համալրումներ տարբեր խաղային դիրքերում:

Տղաները պետք է հասկանան, որ մենք ներկայացնելու ենք ոչ միայն «Շիրակն» ու Գյումրին, այլ նաև մեր ամբողջ ազգը, այնպես որ, պետք է անենք հնարավորինս շատ բան, այս մարտահրավերից պատվով դուրս գալու համար: Ցանկանում եմ նշել, որ այս պահին մեր գլխավոր նպատակը սկսվող առաջնության գալիք երկու հանդիպումներն են, նաև այդ հանդիպումներով պատրաստվելու ենք եվրոգավաթային հանդիպմանը։

Այս պահին իմանալով մեր մրցակցին՝ մենք ավելի նպատակային ու թիրախավորված կուսումնասիրենք այդ թիմի ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է Դավթյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball