Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը․1930թ․

Ուղիղ 90 տարի առաջ՝  1930-ի ամռանը, Ուրուգվայում անցկացվեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջին առաջնությունը: Հիմա դա, իհարկե, կարող է տարօրինակ թվալ, բայց այն ժամանակ եվրոպական թիմերը ոչ մի հետաքրքրություն չէին դրսևորում մրցաշարի նկատմամբ: Նրանցից ոչ մեկը չցանկացավ ընդհատել իրենց երկրների առաջնությունները և մեկնել այդպիսի երկար ճանապարհորդության:

Դեռ այն ժամանակ միանգամայն պարզ էր, որ բոլորը չէին հասնի Ուրուգվայ: Հետևաբար, մրցաշարի գրաֆիկը կազմվել է առաջնության մեկնարկից անմիջապես առաջ ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ով է ժամանել առաջին ֆուտբոլային ֆորումին: Սա Աշխարհի միակ առաջնությունն էր, որտեղ որակավորման փուլ չեղավ:

Մրցաշարին մասնակցում էին Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի, Բելգիայի, Պերուի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Բրազիլիայի, Բոլիվիայի, Չիլիի, Մեքսիկայի, Պարագվայի և Ուրուգվայի թիմերը։

Թիմերը բաժանվել էին 4 խմբերի և հենց առաջին խաղերից առաջնության ֆավորիտները Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականներն էին։
Եզրափակիչը տեղի ունեցավ հուլիսի 30-ին Մոնտեվիդեոյի «Centenario»  մարզադաշտում Արգենտինայի և Ուրգվայի միջև: Խաղին ներկա էին 15 հազար արգենտինացի և 93 հազար ուրուգվայցի երկրպագուներ։ Արգենտինացիներից շատերը զինված էին։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ օրը մարզադաշտի մուտքի մոտ առգրավվել է 1600 ատրճանակ։

Այսպիսով առաջնության հաղթող ճանաչվեց Ուրուգվայը՝ հաղթելով 4։2 հաշվով։ Գավաթը հաղթողներին հանձնեց FIFA-ի նախագահ Ժյուլ Ռիմենը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball