Բիչախչյանը գլխավորեց ռմբարկուների ցանկը, բայց Հովհաննիսյանի թիմը կամային հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության 2-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցել է «Նիտրայի» հետ:
Տանտերերի ու Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում է եղել և մասնակցել ամբողջ հանդիպմանը: 45+1 րոպեին նա դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: Առաջնությունում խփած 3 գոլերով գյումրեցին գլխավորել է ռմբարկուների ցուցակը:
Այդուհանդերձ, հյուրերը Միխալ Ֆասկոյի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ են կորզել:
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձկավող Արմեն Հովհաննիսյանն իր նոր թիմի կազմում փոխարինման է մտել 83-րդ րոպեին:
«Ժիլինան» ու «Նիտրան» 3-ական միավորով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերում են: