Թե ինչպես դեղին և կարմիր քարտերը հայտնվեցին ֆուտբոլում

Եթե ​​ մրցավարը որոշում է նախազգուշացնել խաղացողին, նրան ցույց է տալիս դեղին քարտ իսկ չափազանց կոպիտ խաղի համար կարմիր քարտ, որից հետո խաղացողը պետք է հեռանա խաղադաշտից: Խաղի ընթացքում մեկ խաղացողին ցուցադրված երկու դեղին քարտերը ինքնաբերաբար վերածվում են կարմիր քարտի: Ցանկացած երկրպագու գիտի այդ կանոնների մասին բայց շատ քչերը կիմանան,  որ կարմիր և դեղին քարտերը ֆուտբոլում հայտնվեցին ավելի քան 50 տարի առաջ: Դրանից առաջ մրցավարները խախացողներին զգուշացնում էին միայն բանավոր խոսքով,  ինչի հետևանքով ստեղծվում էին բազմաթիվ տհաճ միջադեպեր։ Օրինակ՝ 1966 թվականի Աշխարհի առաջնությանը Անգլիայի և Արգենտինայի հավաքականները հանդիպեցին քառորդ եզրափակչում: Հանդիպումը դատում էր գերմանացի մրցավար՝ Ռուդոլֆ Կրայթլանը, ով ոչ մի լեզվի չէր տիրապետում, բացի իր մայրենի գերմաներենից: Խաղը բավականին կոպիտ էր, դաշտում անընդհատ բախումներ էին լինում: Եվ երբ Կրայթլան որոշեց դաշտից հեռացնել Արգենտինայի հավաքականի ավագ Անտոնիո Ռատինին, նա ձևացրեց, որ պարզապես չի հասկանում մրցավարին: Կրայթլյան ստիպված էր օգնություն խնդրել Անգլիայի մրցավար Քեն Ասթոնից և նա հազիվ համոզեց արգենտինացուն, որպեսզի դուրս գա խաղադաշտից։

Հենց այդ հանդիպումից հետո Ասթոնը մտածեց, որ լավ կլինի ֆուտբոլում ներգրավել աքսեսուարներ, որոնց օգնությամբ մրցավարը կարող է նախազգուշացնել կամ խաղադաշտից հեռացնել ֆուտբոլիստին։
Որոշ ժամանակ անց Ասթոնը, ով մեքենա էր վարում, կանգ առավ լուսացույցի առջև, և նրա գլխում մի միտք առաջացավ. Ինչու՞ ֆուտբոլում չօգտագործել դեղին և կարմիր քարտեր: Դեղինը `նախազգուշացման համար, իսկ կարմիրը` հեռացման համար: Պաշտոնյաները ողջամիտ համարեցին Ասթոնի առաջարկը, և 1970-ին Մեքսիկայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ մրցավարները սկսեցին քարտերով զգուշացնել խաղի կանոնները խախտողներին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball