«Լոկոմոտիվ». «Այդ խոսակցությունները իրենցից ներկայացնում են դատարկ բամբասանքներ»

Երևանի «Լոկոմոտիվը» պաշտոնապես հերքել է, որ լուծարվել է:

«Հարգելի հայրենակիցներ և ֆուտբոլասեր համայնք.

Վերջին օրերին տարբեր տեղերից մեզանից հետաքրքրվում են , թե արդյո՞ք «Լոկոմոտիվ» ՖԱ-ը լուծարվել է և արդյո՞ք շարունակելու է իր գործունեությունը:

Ցանկանում ենք Պաշտոնապես հայտարարել , որ «Լոկոմոտիվ» ՖԱ-ը շարունակում է իր գործունեությունը և չի լուծարվել և չի էլ լուծարվելու:

Այդ խոսակցությունները իրենցից ներկայացնում են դատարկ բամբասանքներ ստեղծված և տարածված անփառունակ որոշ շրջանակների կողմից:

Մեր ֆուտբոլային Ակումբի անդամ հանդիսացող բոլոր մանկապատանեկան թիմերի մարզիչներին , ֆուտբոլիստներին ինչպես նաև նրանց ծնողներին կոչ ենք անում ցանկացած տեղեկություն կապված «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ ճշտել միայն Ակումբի ղեկավարությունից և չտրվել սադրանքներին և դավադրություններին կազմակերպված և ուղղորդված մեզ հայտնի շրջանակների կողմից:

Այս պահին ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի 29.07.2020թ. Որոշումը գտնվում է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի վարույթում մեր Բողոքի հիման վրա , որի հետ կապված մոտ ժամանակներս մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,- գրված է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball