Հայաստանի հավաքականի դարպասապահի փայլուն ելույթների շնորհիվ նրա թիմը հեռացավ վտանգավոր գոտուց

Իրանի առաջնության 28-րդ տուրում «Փեյքանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Սանաթ-Նաֆթին»:

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը:

5-րդ անընդմեջ խաղում հայ ֆուտբոլիստն իր դարպասն անառիկ է պահել: Նրա թիմը վերջին 6 խաղում չի պարտվում` այդ ընթացքում տոնելով 3 հաղթանակ:

Առաջնության վերջնամասում նման հաջող խաղի շնորհիվ «Փեյքանը» կարողացել է 27 միավորով հեռանալ վտանգավոր գոտուց և բարձրացել է 14-րդ հորիզոնական: Վտանգավոր` 15-րդ տեղ նահանջած «Պարս Ջանուբի Ջեմն» ունի 26 միավոր: Առաջնության ավարտին մնում է 2 տուր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball