Հայ երկրպագուների ներկայությունը եվրոգավաթային խաղերին դեռ հնարավոր է. ՈւԵՖԱ-ն կարող է փոխել որոշումը

ՈւԵՖԱ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի խաղերում երկրպագուների ներկայության վերաբերյալ:  Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիան առաջիկա օրերին կարող է չեղարկել առանց հանդիսականների խաղերի որոշումը:

«Ներկայումս գործում է հուլիսի 9-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշումը, ըստ որի ՈւԵՖԱ-ի խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականների: Սակայն ՈՒԵՖԱ-ն մշտապես հետևում է տարբեր երկրներում կորոնավիրուսիային իրավիճակի փոփոխություններին:

Օգոստոսի կեսերին մտադիր ենք ևս մեկ անգամ վերլուծել ու քննարկել, թե արդյոք հնարավոր է գոնե մասամբ վերացնել առանց հանդիսականների խաղերն անցկացնելու որոշումը»,-  Rsport-ի հարցմանը պատսխանել են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսին հայկական թիմերը մեկնարկում են եվրոգավաթներում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball