Պիկուշչակ. ««Նոային» բաժին հասավ այն մրցակիցը, որին ամենաքիչն էինք ուզում հանդիպել»

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանություն, որի արդյունքում Հայաստանի գավաթակիրը մրցելու է ղազախական «Կայրաթի» հետ:

— Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքը, երբ իմացաք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Նոային» բաժին հասավ Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթը»

— Առաջին տպավորությունս վիճակահանության արդյունքներից՝ մեզ բաժին ընկավ ոչ ամենաթույլ մրցակիցը եղած թիմերից։ Ասեմ, որ եղած 4 թիմերից ամենաքիչը կուզենայինք իրենց դեմ խաղալ։ Հեշտ չի լինելու, «Կայրաթն» ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ՝ աստղեր, այսպես ասենք։ Դրան գումարած նաև այն, որ մեզ արտագնա խաղ է սպասում, որտեղ մրցակիցը, բնականաբար, առավելություն է ստանում։ Իհարկե, փորձելու ենք որակյալ, արագ ֆուտբոլ խաղալ, բայց շատ ծանր է լինելու։

— Ինչի՞ հաշվին, Ձեր կարծիքով, «Նոան» կկարողանա հաղթահարել այս դժվարին արգելքը։

— Հնարավոր է, մեր օգտին գործոններից մեկը դառնա այն, որ Ղազախստանի առաջնությունում երկար դադար է, «Կայրաթը» մի քանի մրցափուլ է անցկացրել գարնանը, հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցվել է, վերսկսվել հուլիսին, ապա՝  կրկին դադարեցվել, իրենք խաղային փորձիի որոշակի պակաս ունեն հիմա․․․ Պետք է ուսումնասիրենք «Կայրաթի» խաղերը, անկեղծ ասեմ՝ մինչ այժմ այնքան էլ չեմ հետևել Ղազախստանի առաջնությանը։ Դեռևս ամբողջական պատկերացում չունենք, թե ինչպես է խաղում մրցակիցը, սակայն հաշվի առնելով, որ իրենց առաջատար ֆուտբելիստներից է վերջերս «Կայրաթ» տեղափոխված Վագներ Լավը՝ շատ որակյալ թիմ է մեզ դիմակայելու։

— Կարելի՞ է արդյոք սպասել նոր համալրումների «Նոաում», թե դա այլևս նպատակահարմար չէ, հաշվի առնելով ժամանակի սղությունը։

— Մեր թիմը, կարծում եմ, բավականաչափ համալրված է, հանդես է գալիս օպտիմալ կազմով, հատկապես լեգիոներների առումով նոր ձեռքբերումների կարիք չեմ տեսնում, այնպես որ, ամենայն հավանականությամբ՝ ոչ:

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball