Էմերիի գործոնը. Իսպանական թիմը 2 օրում 3 ուշագրավ տրանսֆեր կատարեց

Ունաի Էմերիի նոր թիմը` «Վիլյառեալը» լրջորեն համալրվում է նոր մրցաշրջանից առաջ: Իսպանական ակումբն այսօր պայմանագիր է կնքել «Վալենսիայի» միանգամից երկու ֆուտբոլիստների հետ: «Դեղին սուզանավին» են միացել «չղջիկների» ավագ Դանիել Պարեխոն և մեկ այլ կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իսպանացու և ֆրանսիացու տրանսֆերները միասին չեն հասնի 20 միլիոն եվրոյի:  Միաժամանակ Transfermarkt.com-ը հայտնում է, որ Պարեխոն անվճար է տեղափոխվել «Վիլյառեալ», իսկ Կոկլենը` 6,5 միլիոն եվրոյով:

Նշենք, որ 31-ամյա Պարեխոն «Վալենսիայում» էր խաղում 2011 թվականից, իսկ 29-ամյա Կոկլենը`  2017:

Մեկ օր առաջ «Վիլյառեալը» այլ ուշագրավ գործարք էր գրանցել: Մադրիդի «Ռեալից» վարձակալվել էր ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոն: «Բարսելոնայի» 19-ամյա սանն իրեն հիանալի էր դրսևորել «Մալյորակում» վարձակալությամբ անցկացրած մրցաշրջանում և «արքայական ակումբում» որոշում է կայացվել նրան էլ ավելի ուժեղ թիմ ուղարկել:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball