Կամո Հովհաննիսյան. «Շատ հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Հայաստանի հավաքականի ու «Կայրաթի» եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոայի» հետ մոտալուտ հանդիպումը:

— Կամո, մեկնաբանեք վիճակահանության արդյունքները:

— Նորմալ վիճակահանություն է: Անձամբ ինձ համար շատ հաճելի կլինի խաղալ հայկական թիմի հետ:

— Ի՞նչ գիտես «Նոայի» մասին: Այնտեղ ծանոթներ ունե՞ս:

— Գիտեմ, որ երիտասարդ թիմ է: Այս տարի նրանք հաղթել են Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը:  Առաջնությունում երկրորդ տեղն են գրավել: Ամուր թիմ է, կարգապահ: Պայքարում են մինչև վերջ: Իհարկե, ծանոթներ ունեմ այնտեղ: Լավ ծանոթ եմ ակումբի տնօրեն Արթուր Սահակյանին: Միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ:

— «Նոայում» է հանդես գալիք Հովհաննիսյան ազգանունով մեկ այլ ֆուտբոլիստ` Բենիկը:

— Այո, մենք ծանոթ ենք: Միասին Հայաստանի հավաքականում ենք խաղացել: Մենք նույն ազգանունն ունենք, Հայաստանում շատ են Հովհաննիսյանները (ժպտում է):

— Չե՞ք տխրում, որ խաղը կայանալու է Ալամտիում, այլ ոչ թե հարազատ Հայաստանում:

— Հաճելի կլիներ խաղալ Հայրենիքում, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ ես «Կայրաթի» ֆուտբոլիստ եմ: Խաղալ սեփական մարզադաշտում` «Կենտրոնականում», դա առավելություն է մեզ համար: Հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել հաջորդ փուլ անցնելու համար:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball