Հայաստանի հավաքականի նորեկը հաստատել է, որ բանակցում է «Աստանայի» հետ

Հայաստանի հավաքականի նորեկ Սոլոմոն Ուդոն, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է Ղազախստանում: Bookmaker-ratings.kz-ի հետ զրույցում 25-ամյա կիսապաշտպանը հաստատել է, որ բանակցում է «Աստանայի» հետ:

Ղազախստանում տրանսֆերային պատուհանը փակվել է օգոստոսի 9-ին, սակայն Ուդոն դեռ կարող է այդ երկրի թիմ տեղափոխվել, քանի որ ազատ խաղացողի կարգավիճակ ունի: «Շիրակի» հետ նրա պայմանագրի ժամկետը սպառվել է:

Ղազախստան տեղափոխվելու դեպքում Ուդոն լեգիոներ չի համարվելու, քանի որ այդ երկրում սահմանափակումը չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հիշեցնենք, որ Ղազախստանի չեմպիոնի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով