«Մանուչարյանի տեղափոխությունն օգուտ կտա ոչ միայն ՌՊԼ-ին, այլ ամբողջ հայկական ֆուտբոլին». Սելյուկ

Ճանաչված ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանի տեղափոխությունը Վոլգոգրադի «Ռոտոր»:

Մոտակա ժամանակահատվածում Մանուչարյանը նորամուտը կնշի «Ռոտորի» կազմում: Կարծում եմ` շուտով նա բարձր մակարդակով է ներկայացնելու Հայաստանը` Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Համենայն դեպս նա դրա համար բոլոր որակներն ունի:

Նա պրոֆեսիոնալ է, անկասկած մի փոքր ժամանակ է հարկավոր այլ առաջնության մակարդակին հարմարվելու համար: Նրա մասին քչերը գիտեն, սակայն Մանուչարյանին իր թիմ էր ուզում բերել Անդրեյ Տալալաևը, երբ վերջերս գլխավորում էր «Կռիլյա Սովետովը»: Նա մարզչին ծանոթ է դեռ «Փյունիկից», այդ պատճառով կարծում եմ Մանուչարյանն իրեն լավագույն կողմերով կդրսևորի:

Արմենի հայտնվելը Ռուսաստանում օգուտ կտա ոչ միայն այդ առաջնությանը, այլ ամբողջ հայկական ֆուտբոլին»,- Sport24.ru-ի հետ զրույցում ասել է Սելյուկը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball