Բալագե. ««Յուվենտուսը» Ռոնալդուի տրանսֆերն առաջարկել է «Բարսելոնային»»

BBC Sports-ի լրագրող Գիլյեմ Բալագեն սենսացիոն հայտարարություն է կատարել: Իսպանացին վստահեցնում է, որ «Յուվենտուսը» ցանկանում է վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը և դիմել է նույնիսկ «Բարսելոնային»:

«Լուրերը Ռոնալդուին ՊՍԺ-ի հետ են կապում ոչ միայն այն պատճառով, որ փարիզցիները կցանկանային նրան տեսնել իրենց կազմում: Պատճառն այն է, որ Կրիշտիանուի գործակալ Ժորժե Մենդեշը Թուրինից հրահանգ է ստացել նոր թիմ գտնել իր հաճախորդի համար:

Վերջին կես տարում Ռոնալդուի անունը կապում էին «Ռեալի» հետ, բայց Մադրիդում ասել են. «Շանս չկա, որ նա կվերադառնա»: Խոսակցություններ կային MLS-ի մասին:

«Յուվենտուսը» ցանկանում է ձերբազատվել նրա աշխատավարձից: Ամեն ինչ այդքան լուրջ է: Ռոնալդուին առաջարկում են բոլոր ակումբներին, նույնիսկ «Բարսելոնային»:

Չեմ կարծում, թե «Յուվենտուսը» կարող է հեշտությամբ ձերբազատվել նրանից: Ո՞վ կհամաձայնվի նրան այդքան աշխատավարձ վճարել»,- BBC 5 Live Sport-ի եթերում ասել է Բալագեն:

Հիշեցնենք, որ Ռոմալդուն 2009-2018 թվականների ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում և դարձել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ամենասկզբունքային մրցակիցը: Թուրինում 35-ամյա պորտուգալացին տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball