Ընտրվեց 2019/20 մրցաշրջանի «Ուրարտուի» լավագույն գոլը (տեսանյութ)

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում անցկացվեց 2019/20 մրցաշրջանում «Ուրարտուի» հեղինակած լավագույն գոլի քվեարկությունը։

Երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույն գոլ ճանաչվեց Հակոբ Հակոբյանի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար-Կապանի» դարպասն ուղարկած գնդակը, հայտնում է երևանյան ակումբի կայքը:

Լավագույն գոլի մրցանակը Հակոբին հանձնեց «Ուրարտուի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը։

Մրցանակը ստանալուց հետո Հակոբը կիսվեց իր տպավորություններով․ «Շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ այս մրցաշրջանում կարողացա առաջին գոլս խփել։ Երկու գոլի հեղինակ եմ դարձել «Ուրարտուի» կազմում։ Հենց երկրորդ գոլս էլ երկրպագուների կողմից ճանաչվեց 2019/20 մրցաշրջանում լավագույնը։ Սա բավական պարտավորեցնող է, կփորձեմ  նոր գոլեր խփել ու ամենակարևորը՝ օգնել թիմին հաղթել խաղերում»։

Հավելենք, որ լավագույն գոլի մրցանակի հավակնորդների թվում էին նաև Եվգենի Կոբզարը, Վահագն Այվազյանը և Խուան Ազոկարը։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball