Հրաշք Չեմպիոնների լիգայում. ՊՍԺ-ն 90-րդ րոպեի դրությամբ պարտվում էր, բայց հաղթեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայացավ «Ատալանտա» – ՊՍԺ հանդիպումը: Լիսաբոնում ընթացող խաղում փարիզցիներն առավելության հասան 2:1 հաշվով:
27-րդ րոպեին Մարիո Պաշալիչն առաջ մղեց իտալական թիմին: Երկրորդ կեսում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կարողացավ տիրել նախաձեռնությանը, բայց մինչև վերջին րոպեն չէր կարողանում գոլ խփել: 90-րդ րոպեին Նեյմարին փոխանցումից հետո Մարկինյոսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:
Երբ թվում էր հիմնական ժամանակը ոչ-ոքի կավարտվի, 90+3 րոպեին Նեյմարի ու Կիլիան Մբապեի կազմակերպած կոմբինացիան եզրափակեց փոխարինման մտած Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը:
ՊՍԺ-ն մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «ՌԲ Լեյպցիգ» – «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ: