«Նոայի» ֆուտբոլիստը հսկայական գումար է վաստակել Ղազախստանում

Այն բանից հետո, երբ Եվրոպա լիգայի վիճակահանությունը «Նոային» մրցակից դարձրեց «Կայրաթին», ղազախական մամուլում հաճախ են սկսել անդրադառնալ հայկական ֆուտբոլին ու հատկապես Հայաստանի գավաթակրին: Մասնավորապես այդ երկրի գլխավոր  ինսայդեր Այդին Կոժախմետը հետաքրքիր տեղեկություն է հայտնել երևանցիների նորեկ Դենիս Դեդեչկոյի մասին, ոբ հաղթական գոլ խփեց «Արարատ-Արմենիայի» դեմ սուպերգավաթային խաղում (2:1, լ.ժ.):

«Դեդեչկոն 5 տարի առաջ ուկրաինական «Վորսկլայից» տեղափոխվեց «Աստանա»: Հիմա նա հանդես է գալիս «Նոայի» կազմում, որը շուտով Եվրոպա լիգայում կմրցի «Կայրաթի» հետ: Դեդեչկոյի նոր թիմը բավականին հավակնոտ է և մեծ ծրագրեր ունի ապագայի հետ կապված: Հիմա այն Հայաստանի ամենահարուստ ակումբներից մեկն է:

Եվ այսպես, «Նոայում» ֆուտբոլիստն առավելագույնը կարող է ամսական 3000 դոլար վաստակել: Ենթադրում եմ` Դեդեչկոն հենց նման պայմաններով է խաղում: Մեզ մոտ նման գումար կարող են վճարել նույնիսկ Առաջին խմբի մի քանի ակումբներ:

Իսկ ահա 5 տարի առաջ Դեդեչկոն «Աստանա» էր տեղափոխվել ֆանտաստիկ պայմաններով. Նա տարեկան ստանում էր 300 հազար եվրոյից ավելի: Եթե նա 2,5 տարվա ժամկետով իր պայմանագիրն ամբողջությամբ աշխատեր, կստանար գրեթե 800 հազար եվրո: Եվ դա առանց պարգևավճարների և լրացուցիչ վարձատրությունների: Նաև այդ հաշվարկում չկա գործակալի գումարը:

Դեդեչկոյի գործակալի գումարը նույնպես խոշոր էր: Այն տարիներին «Աստանան» միջնորդներին փող էր տալիս յուրաքանչյուր փռշտոցի համար: Օրինակ, Իգոր Պիկալկինի տեղափոխության համար վճարեցին 250 հազար դոլար: Իսկ Դեդեչկոյի համար ավելին են տվել: Նա 10 խաղ անցկացրեց, 1 գոլ խփեց և հեռացավ: Պայմանագիրը խզելու համար իր հետ վերցրեց նվազագույնը մեկ տարվա աշխատավարձ»,- իր Տելեգրամ-ալիքում գրել է ինսայդերը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball