Անակնկալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում. «Ատլետիկոն» լքեց պայքարը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Պորտուգալիայում կայացել է «ՌԲ Լեյպցիգ» – «Ատլետիկո» հանդիպումը: Գերմանական թիմը հաղթել է 2:1 հաշվով:
51-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի խաղարկումն ավարտվել է Մարսել Զաբիտցերի փոխանցումով և Դանի Օլմոյի խփած գոլով: Դիեգո Սիմեոնեն խաղը փրկելու համար ասպարեզ է դուրս բերել Ժոաու Ֆելիշին, ով 11-մետրանոց է վաստակել և ինքն էլ այն իրացրել:
Երբ թվում էր խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, 88-րդ րոպեին «ցլերն» արագ գրոհ են կազմակերպել, Անխելինյոյի հարվածային դիրք է դուրս բերել Թայլեր Ադամսին, ում հարվածից հետո անդրադարձ է եղել Ստեֆան Սավիչից ու գնդակը հայտնվել է դարպասում:
Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է ՊՍԺ-ի հետ: