«Արարատ-Արմենիա» — «Օմոնիա» հանդիպումը կհեռարձակվի Հայաստանում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» ընդունելու է «Օմոնիային»:
Sportx.am-ին հայտնի դարձավ, որ խաղը հեռարձակելու իրավունքը ձեռք է բերել Առաջին ալիքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Կիպրոսի չեմպիոնները հանդիպելու են օգոստոսի 19-ին: Խաղը կայանալու է Ավանի ակադեմիայում և մեկնարկելու է ժամը 19:00-ին: