Հայաստանի առաջնության ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Պարտիզան»

«Ալաշկերտի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը կարող է կարիերան շարունակել սերբական գրանդում` «Պարտիզանում»:
Zurnal.rs-ն տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը դարձել է բելգրանդցիների համար աջ պաշտպանի դիրքը համալրելու հիմնական թեկնածուն: Սերբերը երկար ժամանակ դիտարկել են «Լոզանի» ֆուտբոլիստ Նիկոլա Բորանիյաշևիչի թեկնածությունը, սակայն տրանսֆերը խափանվել է:
Միլկովիչի տեղափոխթյունը «Պարտիզանի» համար գրավիչ է նաև այն պատճառով, որ «Ալաշկերտի» հետ նրա պայմանագրի ժամկետն սպառվել է և նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:
Սերբ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Պարտիզանի» կազմում` 4 անգամ դառնալով երկրի չեմպիոն և 2 անգամ` գավաթակիր: Հայաստանում նա 1 տարի է անցկացրել: