Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ալաշկերտ» «Արարատ-Արմենիա» հանդիպումը խաղաղ ելք ունեցավ

Այսօր Երևանի  «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտ» — «Արարատ-Արմենիա» խաղով մեկնարկեց   ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը։

Հանդիպումն անցավ  բավականին հետաքրքիր  պայքարում։  Առաջին խաղակեսում  թիմերը մի քանի անգամ  սպառնացին միմյանց  դարպասին, սակայն  թիմերի  դարպասապահները  հաջող խաղ  ցուցադրեցին։

Երկրորդ խաղակեսում  գործող չեմպիոնները  մնացին տասը  ֆուտբոլիստով,  երկրորդ  դեղին քարտը  ստանալով դաշտից հեռացվեց Սարգիս Շահինյանը։

Քանակական առավելություն  ստացած «Ալաշկերտի»  ֆուտբոլիստները  մինչև խաղի վերջ  փորձեցին  խաղի  հաշիվը  փոխել իրենց  օգտին, սակայն  դա նրանց  այդպես էլ չհաջողվեց։ Տուրի  առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ  ոչ-ոքի  արդյունք։

Թիմերը  առաջին խաղից հոտո  վաստակեցին առաջին միավորները  և ժամանակավորապես  գտնվում են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում։

 

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball