Հայտնի է` «Ուրարտուն» որքան գումար է «Լոռիին» վճարել Դեսիրեի և Իվուի տրանսֆերների համար

Հայկական ֆուտբոլում հազվադեպ են լինում գումարով տրանսֆերներ: Այդուհանդերձ, վերջին օրերին այդպիսի միանգամից երկու դեպք է գրանցվել:

«Ուրարտուն» «Լոռիից» ձեռք է բերել կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին և հարձակվող Ջոնել Դեսիրեին: Երևանյան ակումբը պաշտոնական հայտարարությունում հաստատել է, որ տրանսֆեր է տեղի ունեցել, բայց գումարի մանրամասներ չի հայտնել:

Հեղինակավոր Transfermarkt.com-ը պարզել է, որ երկու ֆուտբոլիստների տրանսֆերները միասին կազմել են 120 հազար եվրո: Յուրաքանչյուր խաղացողի համար վանաձորցիները ստացել են 60 հազար եվրո:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Լոռին» Դեսիրեի տրանսֆերը գնել էր 54 հազար եվրոյով (60 հազար դոլար):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով