Շումախերի որդին պայքարից դուրս է թողել ռուս ավտոարշավորդին

Կիրակի օրը կայացած մրցավազքի առաջին շարքում Ռոբերտ Շվարցմանի կողքին էր «Պրմա»-ի կազմում նրա թիմակից Միք Շումախերը:  Ռոբերտը առաջատարի դիրքերում էր, բայց անվադողերի մեծ սպառման պատճառով չկարողացավ ստեղծել բավարար տարածություն: Բացի այդ, նա ստիպված էր պաշտպանվել իր զուգընկերոջից, որի մեքենայի անվադողերը ավելի լավ էին պահպանվել:  Ավարտից երկու վայրկյան առաջ Շումախերը փորձեց գրոհել, մեքենաները բախվեցին իրար, ինչի արդյունքում Շվարցմանի մեքենայի առջևի հատվածը կոտրվեց:  Արդյունքում, ռուս մրցարշավորդը  կորցրեց նախկին հզորությունը և ստիպված եղավ ավարտել մրցավազքը՝ թույլ տալով, որ մեծ թվով մրցակիցներ առաջ անցնեն իրենից:  Մրցավազքի վերջում Ռոբերտը գրավեց ընդհամենը տասներեքերորդ տեղը:

Միկիի համար վթարը այնքան էլ սարսափելի չէր, քանի որ այն չէր խաթարել մրցարշավի բնականոն ընթացքը. Նրան հաջողվեց գրավել երկրրդ տեղը:  Մրցավազքի ժամանակ ռուս մրցարշավորդի արձագանքը շատ հուզական էր:  Ռոբերտը թիմին տեղեկացրեց, որ ինքը չի հասկանում իր զուգընկերոջ մատավարությունը:  Իսկ Շումախերը ավարտից անմիջապես հետո խոստովանել է իր մեղքը:  «Ասեք Ռոբերտին, որ ես սխալ եմ թույլ տվել, ես իսկապես ցավում եմ:  Դա իմ մեղքն է.  Ես ահավոր ցավում եմ», — խոստովանել է Միկին ռադիոկապով:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball