Պաշտոնական. Վիլիանը «Չելսիից» տեղափոխվեց անգլիական այլ գրանդ (լուսանկար)

«Չելսիի» եզրային հարձակվող Վիլիանը տեղափոխվել է Արսենալ:

«Զինագործները» հայտարարել են բրազիլացու հետ 3 տարվա պայմանագիր կնքելու մասին: 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 12 համարի մարզաշապիկով:

Ոչ պաշտոնական տվյալներով` վինգերը շաբաթական ստանալու է 220 հազար ֆունտ սթերլինգ:

Վիլիանը «Չելսիում» էր հանդես գալիս 2013 թվականից: Նա այդ ակումբից հեռացել է անվճար, քանի որ սպառվել է պայմանագրի ժամկետը:

«Կապույտների» կազմում բրազիլացին երկու անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով