Խոակին Կապառոսը և Հայաստանի հավաքականում նրա շտաբը` «Ուրարտուում» (լուսանարներ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն իր մարզչական շտաբի հետ այցելել էր «Ուրարտու» մարզահամալիր։ Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի կայքը:

Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հավաքականի մարզչական անձնակազմի ներկայացուցիչների հետ շրջայց են կատարել «Ուրարտուի» մարզահամալիրում։ Խոակին Կապարոսի շտաբը շրջել է բազայի ողջ տարածքով, եղել են մարզադաշտերում, ծանոթացել ակումբի ենթակառուցվածնքերին, ֆուտբոլիստների վերականգնման ու կեցության պայմաններին։

Կապարոսն իր հերթին նշել է, որ տպավորված է տեսածով ու այն մտքին է, որ նման մարզաբազան լավ ֆուտբոլիստներ ունենալու գլխավոր հիմքն է։

Կապարոսի հարցազրույցի ամբողջական տարբերակը կներկայացվի շուտով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով