Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ստորացուցիչ հաշվով պարտվեց «Բավարիային» (տեսանյութ)

Պորտուգալիայում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա» — «Բավարիա» հանդիպումը: Մյունխենցիները հաղթել են ոչ ֆուտբոլային` 8:2 հաշվով:

Գերմանական թիմի կազմում դուբլի հեղինակ են դարձել Թոմաս Մյուլերը և փոխարինման մտած Ֆիլիպե Կոուտինյոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնացիներին: Մեկական անգամ աչքի են ընկել Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին, Յոսուա Կիմիխը և Ռոբերտ Լևանդովսկին:

«Կապտանռնագույնների» գոլերից առաջինը գրանցվել է Դավիդ Ալաբայի ինքնագոլի շնորհիվ, իսկ մյուսը հեղինակել է Լուիս Սուարեսը:

«Բավարիան» մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Մանչեսթեր Սիթի» — «Լիոն» զույգի հաղթողի հետ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով