Ռոբերտ Արզումանյանի անհաջող նորամուտը և գոլառատ խաղ Գյումրիում. Մեկնարկեց Առաջին խումբը (տեսանյութ)

Մեկնարկել է 2020-2021թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը:
Բացման խաղում «Լեռնային Արցախը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Շիրակ-2»-ի նկատմամբ: Ստեփանակերտցիները երկու անգամ հաշվի մեջ զիջելիս են եղել, սակայն կարողացել են կամային հաղթանակ կորզել:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արամ Կոստանդյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ուսման Ֆայեն ու Նորիկ Մկրտչյանը: Տանտերերից աչքի են ընկել Սերգեյ Մանուկյանը և Առլեն Ծատուրյանը:

Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կայացել է «Սևան» – «Ուրարտու-2» հանդիպումը: Հայաստանի հավաքաանի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի համար դա նորամուտի խաղն էր գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն նրա թիմը` «Ուրարտու-2»-ը զիջել է 0:3 հաշվով:

Հաշիվը բացվել է Էրիկ Փիլոյանի զարմանալի ինքնագոլից հետո, իսկ խաղավերջում սևանցիներից աչքի են ընկել Վիուլեն Այվազյանը և Հակոբ Լոռեցյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball