Վահան Բիչախչյանը 11-մետրանոց իրացրեց և կրկին դարձավ միանձնյա ռմբարկու (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության երրորդ տուրում «Ժիլինան» 4:2 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Տրենչինի» նկատմամբ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: 90+2 րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, որը հստակորեն իրացրել է գյումրեցի ֆուտբոլիստը: Բիչախչյանի համար դա 4-րդ գոլն էր առաջնությունում և նա կրկին ռմբարկուական պայքարում դարձավ միանձնյա առաջատար:

«Ժիլինան» 6 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս ֆուտբոլիստ` Արմեն Հովհաննիսյանը «Նիտրայի» կազմում մասնակցել է առաջատար «Դունայսկա Ստրեդայի» դեմ հանդիպմանը: Նա փոխարինման է մտել 46-րդ րոպեին, բայց իր թիմին չի փրկել 0:6 հաշվով ջախջախումից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball