Անզիջում պայքար ու 5 գոլ «Նորավանքի» պատմության առաջին պաշտոնական խաղում

Առաջին խմբի մեկնարկային տուրում կայացել է «Նորավանքի» պատմության առաջին խաղը: Չարենցավանում կայացած մրցավեճում Եղեգնաձորի թիմը 2:3 հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ն:

4-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Կարեն Նալբանդյանը, այնուհետև բանակայինները Ժիրայր Շաղոյանի դուբլի շնորհիվ կարողացել են առավելություն ստանալ: 76-րդ րոպեին Դավիդ Մարգարյանը կարողացել է կրկին հավասարեցնել հաշիվը:

Որոշիչ է դարձել 88-րդ րոպեին, երբ Գրենիկ Պետրոսյանը ԲԿՄԱ-ի հաղթական գոլն է խփել:

Այսպիսով, Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մեկնարկեց պարտությամբ: Երկրորդ տուրում կրկին լուրջ փորձություն է սպասում «Նորավանքին»: Մրցակիցը «Վեստ Արմենիան» է, որը երեկ 3:1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-2»-ին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball