ԱՊԼ-ն ընտրեց առաջնության լավագույն ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Պրեմյեր լիգայի կողմից ճանաչվել է Անգլիայի 2019-2020թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Ավարտված առաջնության 35 խաղում բելգիացին դարձել է 13 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: Մեկ խաղարկությունում գոլային փոխանցումների թվով նա կրկնել է «Արսենալի» լեգենդար հարձակվող Թյերի Անրիի ռեկորդը, որը գրանցվել է 2002-2003թթ.:

29-ամյա ֆուտբոլիստի հետ մրցանակին հավակնում էին նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ջորդան Հենդերսոնը, Սադյո Մանեն (երեքն էլ «Լիվերպուլ»), Ջեյմի Վարդին («Լեսթեր»), Նիք Պոուպը («Բարնլի») և Դենի Ինգզը («Սաութհեմփթոն»):

Ավելի վաղ լավագույն մարզիչ էր ճանաչվել «Լիվերպուլին» չեմպիոն դարձրած Յուրգեն Կլոպը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ` Ալեքսանդր-Առնոլդը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball