«Լիոնը» սենսացիոն հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և մտավ կիսաեզրափակիչ

Պորտուգալիայում ընթացող Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կայացավ «Մանչեսթեր Սիթի» — «Լիոն» հանդիպումը: Ֆրանսիական թիմն անակնկալ հաղթանակի հասավ 3:1 հաշվով:

24-րդ րոպեին Մաքսվել Կորնեն առաջ մղեց «Օլիմպիկին»: Հետագա ժամանակահատվածում «քաղաքայինները» հսկայական առավելություն ունեին, որի տրամաբանական արդյունքը եղավ  69-րդ րոպեին Կևին Դե Բրույնեի խփած պատասխան գոլը:

Այդուհանդերձ, Խոսեպ Գվարդիոլայի թիմը քիչ անց կրկին հետապնդողի դերում էր: Պարզ իրավիճակում Էմերիկ Լապորտի կորցրած գնդակը բերեց փոխարինման մտած Մուսա Դեմբելեի գոլին:

86-րդ րոպեին «Սիթին» կարող էր փրկվել, սակայն Ռահիմ Սթերլինգն անհավանական կերպով չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը: Ընդամենը 1 րոպե անց դարպասապահ Էդերսոնի սխալից հետո Դեմբելեն դուբլ ձևակերպեց:

Այսպիսով, «Լիոնը» մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Բավարիայի» հետ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball