Ղազախ ֆուտբոլիստը տեղափոխվում է Հայաստան

Կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին մոտ է Հայաստանում կարիերան շարունակելուն: Ղազախ ինդայդեր Այդին Կոժախմետը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Լոռիի» ֆուտբոլիստ դառնալուն:

Սպասվում է, որ վանաձորցիները և ղազախ խաղացողը վաղը պայմանագիր կստորագրեն:

«Կայրաթի», «Ժետիսուի», «Կայսարի» և «Օկժետպեսի» նախկին ֆուտբոլիստն այս տարի մոտ է եղել Բելառուս տեղափոխվելուն, սակայն կորոնավիրուսի պատճառով գործարքը խափանվել է: Վերջերս նա տարբերակ է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Տամբով» տեղափոխվելուն, բայց աշխատավարձի հարցում համաձայնության չի հասել:

Ռուդոսելսկին 16 խաղ է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականի կազմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով